Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Լողավազանում լողալը կարող է քաղցկեղ առաջացնել

Լողավազանում լողալը կարող է քաղցկեղ առաջացնել

Լողավազանում հաճախակի լողալը կարող է հարուցել տարբեր հիվանդությունների զարգացում՝ հանգեցնելով ասթմայի, մաշկի վաղաժամ ծերացման և նույնիսկ միզապարկի քաղցկեղի։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները։


Ինչպես հայտնում է Аргументы и Факты-ն, Իլլինոյսի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ լողավազանների ջուրը ախտահանելու համար կիրառվող քիմիկատները կարող են ռեակցիայի մեջ մտնել արևապաշտպան քսուքների հետ։ Դրա հետևանքով առաջանում է այսպես կոչված տոքսիկական կոկտեյլ, որը պատում է մարդու մարմինը։ Մաշկի հետ երկարատև շփման դեպքում այն կարող է գենային մուտացիա առաջացնել, հանգեցնել շնչառության հետ կապված խնդիրների և չարորակ ուռուցքների առաջացման, ինչպես նաև օրգանիզմում ծերացման գործընթացի արագացման։

Ամերիկացի գիտնականներն այս կապակցությամբ դիմել են լողավազան հաճախողներին՝ խորհուրդ տալով լոգանք ընդունել լողալուց առաջ։ Այդ դեպքում մաշկից կմաքրվեն արևապաշտպան քսուքները՝ դրանով նվազեցնելով տոքսիկական կոկտեյլի առաջացման հավանականությունը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ